ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Ոտքի տակ մի ընկեք ու հեռու «խաղացեք» Սերժ Սարգսյանից

Ոտքի տակ մի ընկեք ու հեռու «խաղացեք» Սերժ Սարգսյանից
11.10.2024 | 19:20

Քաղաքական խամաճիկների պակաս հայկական քաղաքական դաշտը երբեք չի ունեցել։

Բայց դրանք մեծ թափով սկսեցին բազմանալ 2018-ի հեղաշրջումից հետո։

Դրանց մի մասը տեղավորվեցին նախ Փաշինյանի գրպանում ՝դառնալով գրպանային կամակատարներ։

Աստիճանաբար նրանք սկսեցին գործուղվել «ընդդիմության» դաշտ, նպատակ ունենալով աղտոտել ազգային- պետական դաշտն ու ստվեր գցել իրական ազգային-պետական առաջնորդների և ուժերի վրա։

Դրանք, ըստ էության, կամավոր ստանձնեցին «30 արծաթի» դերակատարի գործառույթ Հայաստանի ու Արցախի նկատմամբ։

ՈՒ դրանք մեծ չափաբաժնով սկսեցին ապականել ոչ միայն քաղաքական դաշտը…

Դժբախտաբար դրանց մի մասը բուծվեց ու գործուղվեց նաև այլ ոլորտներ, մշակույթից մինչեւ գիտություն։

Դրանց ընդհանուր առմամբ կարելի է անվանել «նիկոլական ուրվականներ»։

Ո՞րն է դրանց գործառույթը:

Ապականելով ազգային-պետական դաշտը՝ ցեխ շպրտել ՀՀ նախկին ղեկավարների ու նախ և առաջ ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի ուղղությամբ։

Դրանց, ինչպես Փաշինյանին ու Ալիևին, քուն ու դադար չի տալիս Սերժ Սարգսյան պետական-ազգային գործչի ամուր ոտքերի վրա կանգուն մնալու ու պայքարելու վճռականությունը։

Արցախը հանձնած և Հայաստանը թուրքական վիլայեթ դարձնող Փաշինյանին քննադատելու փոխարեն, սրանք քննադատում են Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին՝ իրականացնելով Բաքվի տիրակալի սրտի ցանկությունը։

Մեկ Բաքուն է խոսում Սերժ Սարգսյանի ակտիվ քաղաքական դերակատարման դեմ, մեկ՝ սրանք։

Իսկ ովքե՞ր են իրականում սրանք։

Մեկը քաղաքական դաշտում բացահայտ կասկածելի համարում ունեցող է, ով պատերազմից հետո Նիկոլին կապիտուլյացիայի մեջ էր մեղադրում, իսկ այնուհետև սկսեց կատարել նույն Նիկոլի հատուկ հանձնարարականները, ի դեպ Պրահայում Արցախն Ադրբեջանին հանձնելու ժամանակ։

Իրենք իրենց «կուսակցությունում» հրապարակային 2,5 հոգի են մնացել, բայց 15 հազար անդամ ունեցող ՀՀԿ-ին խորհուրդ են տալիս, թե ու՞մ ընտրեն կուսակցության առաջնորդ։

Գնացեք ձեր դարդը լացեք ու մտածեք,թե ինչու՞ ձեր թիմի լիդերների մեծ մասը լքեց ձեր կուսակցությունը :

Մյուսն էլ կուսակցության անուն ունի, բայց կուսակցականներ չունի։

Էն մեկն էլ քնում -արթնանում է, երազում մանդատ է տեսնում։

ՈՒ սրանք եկել ՀՀԿ ու Սերժ Սարգսյան են քննադատում ՝ կոչ անելով լքել ակտիվ քաղաքական պայքարը։

Մինչև 2018-ի հեղաշրջումը կփափագեիք Սերժ Սարգսյանին բարևել, իսկ բարևելու դեպքում էլ շատ հավանական է առաջիկա մեկ ամիսը ձեռքներդ չէիք էլ լվալու։

Ասել մեր երջանկահիշատակ Գալուստ Գրիգորիչին՝ մենք ձեր մերկությունը վաղուց ենք տեսել, բայց չենք գայթակղվել։

Այնպես որ, հեռու մնացեք ՀՀԿ-ից ու Սերժ Սարգսյանից։

Եթե մենք 2018-ին հեղաշրջմանը դիմացել ենք ու չենք ծնկել ձեր նման Նիկոլի առաջ, սրանից հետո պայքարի ճանապարհից հետ չենք նահանջելու։

Երբ մենք, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ցրտին ու ցեխին փողոցում ու բանտերում պայքարում էինք, դուք Նիկոլից հանձնարարականեր էիք ստանում։

Երբ մենք հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում առանց աչք թարթելու կանգնած էինք ռեժիմի կրակոցների առջև, ձեր մի մասը փախած էր, իսկ մյուս մասն էլ տանը կարկանդակ էր ուտում։

Այնպես որ, հանգիստ վեր ընկեք Նիկոլի ձախ գրպանում ու մանրից ծախսեք «30 արծաթը»։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Դիտվել է՝ 1430

Մեկնաբանություններ